Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Պատվի համար

Պատվի համար
03.10.2025 | 11:44

Պետական դավաճանության հիմքով ու կանխորոշված ելքով պատերազմի ընթացքում ստացած բոլոր պարգևներից ու զինվորական կոչումներից հրաժարումը յուրաքանչյուր հայ զինվորի ու սպայի համար պատվի ու պատվախնդրության հարց է:

Հրաժարումը նշանակում է՝ մերժում, հրաժարումը նշանակում է՝ մեղադրանք:

Այդ քայլը նաև հարգանքի տուրք է զոհված զինակից ընկերների հիշատակի հանդեպ:

Ես ու շատ շատերը կցանկանային տեսնել ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ բազմաթիվ այլ օրինակներ, հատկապես բարձրաստիճան զինվորականների շարքերից:

Պատմությունը կերտում են հաղթանակած զինվորականներն ու բանակները: Պարտության խարանից չմաքրված բանակը, բանակ չէ այլևս, հատկապես երբ այդ բանակն օգտագործել են դավադիր գործարքների համար:

Մեր բանակն ասելիք ու անելիք ունի, բայց այդ բանակը նախ և առաջ պետք է ներկայանալի լինի հաշիվ պահանջող պատվախնդիր զինվորականներով, այլ ոչ թե պետական դավաճանության համար հավաքագրված հանցախմբից մեդալներ, շքանշաններ ու կոչումներ ստացող անձնակազմով:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2104

Մեկնաբանություններ